«Ժամեր են անցնում օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ». Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օդանավակայանի գերբեռնվածության մասին պարբերաբար որոշում եմ գրել, բայց նշանակություն չէի տալիս, մինչև մի քանի ամիս առաջ մի քանի անգամ պարբերաբար բախվեցի այս պատկերին (նկարն արել եմ այս տարվա ապրիլին). գործուղումից վերադառնում ես՝ հոգնած, ջարդված, կամ ասենք մի քանի տարբեր թռիչքներ փոխելով, ու մեկ էլ գալիս ու մի երկու ժամ էլ անցկացնում ես օդակայանի անվերջանալի ու անիմաստ հերթերի մեջ: Ոչ մի կանոնակարգում գոյություն չունի, ու սա միայն նրա համար, որ, ըստ երևույթին, մի քանի չվերթ զուգահեռ իջնում են ու անձնագրերի ստուգման մեկ կետում ԱԱԾ աշխատակիցները չեն հասցնում մարդկանց ահռելի հոսքերը սպասարկել:
Մի փոքր հետազոտություն արեցի (Hetq.am, zvartnots.aero և վիճակագրական կոմիտե) ու պարզվեց, որ Զվարթնոց օդանավակայանը վերջին տասնամյակում գրեթե եռապատկել է իր տարեկան ուղևորահոսքը՝ բացառությամբ համավարակային շրջանի: Իսկ այսօր սպասարկում է տարեկան ավելի քան 5,616.000 ուղևոր, այսինքն՝ 199% ավելին, քան 2015թ-ին: Այս թվի մեջ, իհարկե, մտնում են թե ժամանած, և թե մեկնած ուղևորները, որոնցում Հայաստան ժամանածների թիվը կազմել է 2,810.711 մարդ (ՀՀ քաղաքացիներ, սփյուռքահայեր, աշխատանքային, գործնական և պաշտոնական այցերով ժամանողներ, տարանցիկ ուղևորներ)։ Ամենածանրաբեռնված ամիսը 2025-ի օգոստոսն է եղել, մոտ 667,844 ուղևոր, +7% աճ (+366,100 ուղևորով ավելի) 2024-ի համեմատ: Միայն զբոսաշրջային նպատակով Հայաստան այցելած օտարերկրացիների պաշտոնական թիվը 2025թ. կազմել է 2,263.642 անձ:
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու»:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
10703:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
26900:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
206Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
135Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
125Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
321Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
119Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
127Երեկ, 17:48