«Հայաստանն այդ ի՞նչ «բարդ ընտրություն» պետք է անի»․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Միլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով եռակողմ հանդիպումն ու պետքարտուղարի խոսքերը, նշել է․ «Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց կողմերը պետք է բարդ ընտրություն կատարեն և գնան դժվար փոխզիջումների, և մենք նրանց մղելու ենք, որպեսզի լուծեն այդ վերջնական տարաձայնությունները և համաձայնության հասնեն»:
Սա ոչ միայն վատ հայտարարություն է բանակցությունների ապագայի համար, այլ նաև այդ բանակցությունների միջնորդի՝ ԱՄՆ հեղինակության համար։ Չպատճառաբանված, չբացատրված է մնում հնչեցված «մեղադրանքի ու պատասխանատվության երկկողմանիության» հանգամանքը, մանավանդ որ չի ցուցանվում, թե կողմերի «ի՞նչ բարդ ընտրության» մասին է խոսքը։ Առավել ևս հայտնի չէ, թե Հայաստանն այդ ինչ «բարդ ընտրություն» պետք է անի։ Արդյո՞ք այդ «բարդ ընտրության» ամերիկյան ընկալումը նույն Պուտինի «ծանր փոխզիջումների» դաշտում է, որի մասին 2021թ հունիսին ասվեց։ Ու իրականում խնդիր է Միլլերի այս «բոթսայդիզմի» անհասկանալի դրսևորումը, որը Ադրբեջանը սելեկտիվ ընթերցանության դաշտում մեկնաբանելու է, թե՝ «տեսեք, ԱՄՆ էլ խոսում է, որ Հայաստանը դեռ պետք է «բարդ ընտրություն» կատարի»։ Ինչի՞ համար է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նման անհաջող արտահայտություն կատարել, դա վրիպո՞ւմ է, թե՞ ուղղակի ձախողումից առաջ մեղքը հավասարապես երկու կողմերի վրա գցելու դրսևորում, որպեսզի նաև բացատրություն չտրվի հայկական կողմին, որը մինչև հիմա չի կատարել մի բան, որը խնդրահարույց լինի։
ԱՄՆ պարտավոր է հավելյալ բացատրություններ տալ այս անհաջող հայտարարության կապակցությամբ և հստակ ասել հասարակություններին՝ թե ինչ «բարդ ընտրություն» պետք է նրանք կատարեն․․․»։

«Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ»․ Պեսկով
4014:49
«Մնացել է մի շաբաթ, որից հետո պարզ կդառնա, թե ինչքանով էր հավաստի Փաշինյանի ասածը»․ Ոսկան Սարգսյան
3914:42
Վարչապետի աշխատակազմի արտասահմանյան այցերի համար լրացուցիչ 94.6 մլն դրամ հատկացվեց
3714:30
«Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Պեսկով
7414:18
«Հայաստանի սահմանը բաց է Թուրքիայի հետ, կարծում եմ՝ պրոցեսը չի կանգնել, դանդաղել է». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3914:06
«Եթե հնարավորություն լինի, մենք նաև Ադրբեջանից գազ կառնենք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5514:00
«Իրանք պիտի շատ ուտեն, չեն կշտացել», «Որ նայեք քաղաքացու չափսերին, պարզ ա՝ ինչ ձև ա կշտացել»․ լեզվակռիվ քաղաքացու և Արմավիրի մարզպետի միջև (տեսանյութ)
6613:48
«Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին»․ Զախարովա
8413:42