«Դանիբեկյանը շատ խոշոր գումարներ է ստացել»․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն «Առաջին լրատվական»-ի եթերում անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու՝ ԲԴԽ որոշմանն ու հայտարարել հետևյալը․ «Կարգապահական տույժեր տալու իրավական գործընթացներին լավ չեմ տիրապետում, բայց, այդուհանդերձ, պետք է դա շուտ արվեր։ Դանիբեկյանը հաստատ մեծ գումարներ է ստացել, հարյուր տոկոս՝ շատ խոշոր գումարներ, ապացուցելը դժվար է, ուղղակի մեր քաղաքացիները պետք է ներողամիտ լինեն, որ մենք՝ որպես իշխանություն, էն մակարդակով չենք կարողանում կատարել մեր խոստումները էդ բնագավառում»։
Հիշեցնենք՝ ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին:
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
2718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
7417:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
6717:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
5417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6016:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
11716:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7615:36