Քամու հետևանքները՝ Երևանում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը։
Մեկ այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։
Փրկարարները մասնատել են ծառը։
Եվս մեկ ահազանգ ստացվել է կեսգիշերն անց։ Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտում է երթևեկությունը, անհրաժեշտ է օգնություն։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից։


Հութիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Մոխա նավահանգստային քաղաքը
10717:31
Երևանում՝ Կիևյան կամրջի տակ, Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին է հայտնաբերվել
7715:36
AliExpress-ից գնված զգեստի պատճառով ռուս աղջկա հարսանիքը չի կայացել
12915:31
Ավտովթար՝ Հանքավանում․ վարորդը տեղում մահացել է
9211:30
«Իրանը հարվածել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում տեղակայված մի քանի ինքնաթիռի»․ #CBS
26010:19
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ ՊՆ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
178Երեկ, 20:12
Ռուսաստանում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտ է մահացել
383Երեկ, 12:25
Հրազդանի կիրճում տղամարդու դի է հայտնաբերվել (տեսանյութ)
215Երեկ, 11:12