«Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին: Առանձին-առանձին (ընդհանուր խոսելու բան այլևս չկա, քանզի Արցախի հարցերը «լուծվել» են):
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին»,- «Ազատության»-ն ասել է դիվանագետներից մեկը։
Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: Հատկապես «լավ» էր անցել այդ հանդիպումը 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, որտեղ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այդ հանդիպումից հետո Արցախը շրջափակվեց, ապա՝ հայաթափվեց:
Շարլ Միշելը (Միշել որ ասում ենք, Մակրոնը հետն է), Ալիևը, Փաշինյանն Արցախի հայաթափման գլխավոր դերակատարներն են (պաշտոնական Վաշինգտոնը վարագույրի հետևում էր ռեժիսորություն անում):
Մշտաժպիտ Շարլ Միշելը պետք է իմանա, որ իր ճերմակ վերնաշապիկի վրա 2023-ի սեպտեմբերին արցախցիների թափած արյան հետքեր կան, որ իր ձեռքերն արյան մեջ են, և որ ինքն «Արցախի էթնիկ հայերի» բռնի տեղահանման ճարտարապետներից է»։

«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
2718:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
7417:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
6717:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
5417:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
6316:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
6016:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
11716:00
«Շներն էլ կարող են փրկել»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
7615:36