«Փաշինյանն ընտրությունների է պատրաստվում»․ Կարեն Քոչարյան

«Իշխանությունը միաբերան արձակուրդ է գնացել, որ հանկարծ չխոսեն, որովհետև ցանկացած խոսք իրենց դեմ կարող է աշխատել, խուսափում են որևէ հանդիպումներից, լրագրողների հարցերից, շփումներից»,-24TV-ի եթերում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Անդրադառնալով Բաքվի պահանջներին, նա ասաց․ «Բաքուն միջանցքից բացի պահանջները բարձրացրել է. ադրբեջանցիների բնակեցման հարց, երրորդ ուժերի ներկայություն, ուզում են ՀՀ-ն դարձնել տարածք, որտեղ կլինի ՌԴ ռազմաբազա, միջազգային դիտորդներ, թուրքական ուժային կառույցներ։ Իշխանությունն էլ նստած սպասում է, որ երկնքից մանանա թափվի»։
Քոչարյանի կարծիքով Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների․ «Չգիտեմ արտահերթ, թե հերթական, սակայն պատրաստվում են ընտրությունների։ ՔՊ-ի գրասենյակները սնկի պես քաղաքում աճում են, ապագա շտաբեր են»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Փաշինյանը պոպուլիզմով է զբաղված, հեծանիվ է քշում, TikTok է մտել, որպեսզի ուշադրության կենտրոնում մնա։

«8 տարվա իշխանությունը դեռ շարունակում է իրեն պահել ընդդիմության պես»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
2413:12
«Իրանը խոսում է ՀՀ-ն զորացնելու անհրաժեշտության մասին․ Երևանը պատրա՞ստ է պաշտպանել այդ հնարավորությունը»․ Դավիթ Անանյան
2813:06
«Արդյո՞ք ռուսական ռազմաբազայի այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժեշտ էր․ կա կարծիք, որ ընդհակառակը՝ վտանգ էր»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
3713:00
«Հաջորդ անգամ կարո՞ղ է գա, ընտանիք մտնի, ասի՝ հայրը երեխային ինչպես պիտի դաստիարակի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
3812:54
270,7 մլն դրամի մաքսատուրքային արտոնություն՝ «Ջերմուկ Գրուպին»
4812:30
Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
7412:24
«Մենք նստած ենք մեկ՝ հայկական աթոռի վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9212:12
«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
8712:06