«Այս ամենը կարող է պատճառ դառնալ, որ առաջիկա շաբաթներին Փաշինյանը հեռանա». Ժիրայր Սեֆիլյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սոֆիլյանը «Հրապարակ»-ի եթերում խոսել է ներքաղաքական զարգացումների ու Սրբազան շարժման մասին. «Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր նման փոքր երկրներում կամ ավելի ճիշտ՝ չկայացած պետություններում, ինչքան մեծ է աշխարհաքաղաքական խաղացողների դերակատարումը: Մինչև մայիսի 9-ը, առավել ևս՝ մինչև հունիսի 12-ը, աշխարհաքաղաքական խաղացողների ծրագրերն այլ էին, իսկ հունիսի 12-ից հետո՝ այլ է: Վերջին շրջանում Սրբազանը խոսում է սեպտեմբերյան ակտիվությունից, ես կասեի հետևյալը՝ եթե մինչև այդ ակտիվությունն անակնկալ ձևով փոփոխություն տեղի ունենա, չզարմանաք, որովհետև լեփ-լեցուն հրապարակները և հունիսի 12-ին կատարվածը, պատճառ կարող են դառնալ, որ առաջիկա շաբաթներին Փաշինյան երևույթը հեռանա իր պաշտոնից: Կարող է այպիսի բան էլ տեղի ունենա: Հարցին՝ «ակնարկում եք աշխարհաքաղաքական կենտրոններից պարտադրված հեռանա՞լը», Սեֆիլյանը պատասխանել է. «Տարբեր կենտրոնների կողմից տարբեր մտավախություններ կան. առջևում սեպտեմբերն է, Սրբազան շարժումը որոշում ունի ակտիվանալու: Այս ակտիվացումը, հնարավոր է, շատ կենտրոններին մտահոգի, և նրանք ուզենան կանխարգելիչ փոփոխություններ կատարել, որպեսզի հետո անվերահսկելի վիճակ չլինի իրենց համար: Ես չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց վստահ եմ, որ այս օրերին շատ լուրջ գործընթացներ են գնում գորգի տակ՝ ինչպես ասում են, և անակնկալները չբացառենք: Իսկ եթե ոչ մի նորություն չեղավ մինչև սեպտեմբեր, ապա սեպտեմբերին սկսվելիք ակտիվությունը չի բացառում, որ շատ կարճ ժամանակում լուրջ արդյունք ստանանք, որի ուղղությամբ բոլորս պետք է աշխատենք»:

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
8118:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
5418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
5618:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
9017:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
5617:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
13215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
7814:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
9614:48