Հրազենային վնասվածք էր պատճառել համագյուղացուն. հանցագործությունը բացահայտվել է

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Հուլիսի 22-ի ուշ երեկոյան ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց։ «Աշտարակ» ԲԿ-ից հայտնում էին, որ հրազենային վնասվածքով Օշականի ձորից շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոփել 60-ամյա մի օշականցու։ Նա բժիշկներին հայտնել էր, որ իր վրա կրակել է անհայտ անձը։
Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքնային ոստիկանները Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ գործեցին օպերատիվորեն։ Պարզվեց՝ Օշականի ձորում 60-ամյա տուժողը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի 55-ամյա բնակչի հետ, և վերջինս իր մոտ եղած ապօրինի որսորդական հրացանով երկու անգամ կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք։
Ժամը 23.30-ին 55-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։
Հետագա միջոցառումներով Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքից անմիջապես հետո ձերբակալվածի որդին որսորդական հրազենը թաքցրել է իրենց տան հարակից հողամասում։ Քննչական գործողությունների արդյունքում հրացանը հայտնաբերվել և առգրավվել է։
Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 55-ամյա օշականցին ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն»։

Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով
8919:19
Կրակոցներ՝ Երևանում. կա վիրավոր
8618:24
«Ուկրաինան հարվածներ է հասցրել Սամարայի և Վոլգոգրադի մարզերի նավթային օբյեկտներին»․ Զելենսկի (տեսանյութ)
18714:30
Ռուսաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
293Երեկ, 23:18
Զորամասում սրտի կաթվածից զինծառայող է մահացել
203Երեկ, 19:18
«Զինվոր է սպանվել Սիսիանի զորամասում»․ Սյուզի Բադոյան
297Երեկ, 16:36
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիայի ժամանակ դպրոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
315Երեկ, 15:43
Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ ոչ սթափ ուղևորը երկու մարդու է կծել
466Երեկ, 11:00