Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Մայրը կասկածվում է իր 12 տարեկան դստեր և 11 տարեկան որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ

Մայրը կասկածվում է իր 12 տարեկան դստեր և 11 տարեկան որդու նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
279
Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ., 11:06

Ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախաձեռնվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տվյալներն իրացնելով պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ-ն այս տարվա հունիսի 23-ին, 24-ին և 25-ին Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, այդ թվում սեռական հարաբերություն նմանակել, սեռական կարիքներն է բավարարել, որոնք կատարել են հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով։ Ոստիկանները պարզել են նաև, որ բացի այդ, նշված գործողությունները տեսանկարահանվել և ուղարկել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։ Արփինե Մ-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։