Զանգեզուրի՞, թե՞ միջին միջանցք․ «Հրապարակ»
![]() 177 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որը ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Ռուսաստանը հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը, իսկ Վրաստանը հերթական բոյկոտի մասին է հայտնել: Նրանք հանդիպումներից և ոչ մեկին չեն մասնակցել՝ պատճառաբանելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Քաղաքական շրջանակներում վերլուծելով տարբեր երկրներից հնչող հայտարարությունները՝ կանխատեսումներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հետ առանձին պայմանավորվածության շրջանակներում համաձայնելու է, այսպես կոչված, Միջին միջանցքին, որը ՌԴ–ի համար, մեղմ ասած, ընդունելի չէ, քանի որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով խոսվում է ճանապարհների ապաշրջափակման, բայց ոչ թե միայն Թուրքիան Ադրբեջանին կապող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին։ Սրանով է պայմանավորված, որ հոկտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումներից հետո Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահը կես ժամ տևած հանդիպումներում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է քննարկել։ Իսկ արդեն երեկ Մարիա Զախարովան խմբագրեց, թե՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինը Մոսկվան չի կիրառում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
