«Մեզ ներկայացվող վիճակագրությունն իրականությունը չի արտացոլում»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեռով պայմանավորված հղիության արհեստական
ընդհատումը (սելեկտիվ աբորտ) Հայաստանի Հանրապետությունում ունի մենթալիտետային արմատներ:
Աշխարհում աղջիկների նկատմամբ նման խտրական վերաբերմունք տարածված է նահապետական բարքերով երկրներում, որտեղ հասարակության մեջ կանայք ունեն համեմատական ցածր կարգավիճակ։
Այդպիսի երկրնեն են՝ Չինաստանը, Վիետնամը, Արևմտյան և Կենտրոնական Հնդկաստանը, Պակիստանը, Անդրկովկասյան հանրապետությունները՝ Հայաստան, Ադրբեջան և Վրաստան, ինչպես նաև Բալկանների ալբանախոս շրջանները:
Ոլտրաձայնային հետազոտության հասանելութանը զուգահեռ գյուղական բնակավայրերում ավելացել է սելեկտիվ աբորտների թիվը:
Մեզ ներկայացվող վիճակագրությունը իրականությունը չի արտացոլում, հատկապես հղիության արհեստական ընդհատման դեղորայքային մեթոդի կիրառման ֆոնին: Թվերը ավելի մեծ են, խճանկարը՝ խիտ և խճճված:
Սակայն պետք է փաստեմ, որ իրականության մեջ բավական բժվար է ապացուցել, որ աբորտը կատարվել է պտուղի իգական սեռի պատճառով: Ինչ էլ որ մեզ ներկայացնեն, սելեկտիվ աբորտների տարածման հիմնական ցուցիչը դա ծնված երեխաների մեջ տղա/աղջիկ հարաբերակցուցան ցուցանիշն է:
Կենսաբանական նորման մեկ ծնված աղջիկ երեխային ընկնած տղա երեխան՝ 1,04-ից- 1,06 տիրույթում է, Հայաստանում այն կազմում է 1,11:
Այս խնդրի իրավական կարգավորման մասով «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենքում կարգավորվում է Հոդված 10, Հոդված 11-ով, մասնավորապես՝
«Բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 11 շաբաթ 7 օրից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»:
«Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա»»։

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
15600:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
392Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
30918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
30818.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
77215.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101613.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
306713.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
201412.08.2026, 23:18