Անվտանգային հատուկ միջոցառումներ՝ Ազգային ժողովում․ «Հրապարակ»
![]() 199 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներով պայմանավորված, երեկ Ազգային ժողովում անվտանգային խիստ միջոցառումներ են իրականացրել։ Ի տարբերություն իշխանության հրավիրած լսումներին, որոնց ի դեպ, ներկա էին երկրի ուժային կառույցների բոլոր ղեկավարները, երեկ ԱԺ-ում մուտքից սկսած անվտանգության տասնյակ աշխատակիցներ էին կանգնեցվել, որոնք մանրազննին ստուգում էին լսումների մասնակիցներին, ավելին՝ մուտքից թույլ չէին տալիս, որ նրանք միայնակ մուտք գործեն ԱԺ շենք՝ մասնակցելու լսումներին և հյուրերին սպասեցնել էին տալիս այնքան, մինչեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները գալիս-ուղեկցում էին դահլիճ: Լսումների մեկնարկին դահլիճի մատույցներում իրավիճակն անձամբ հսկում էր ԱԺ շենքի անվտանգության պատասխանատու Աշոտ Մկրտումյանը, ով անդադար հրահանգներ էր տալիս ենթականերին, սակայն երբ Բագրատ Սրբազանը մոտեցավ ԱԺ ամբիոնին և ելույթը սկսեց տերունական աղոթքով, գամվեց նիստերի դահլիճին կից հեռուստաէկրանի առջև և մինչեւ վերջ անշարժ լսեց աղոթքը՝ թերևս մեղքերին թողություն հայցելով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
