Թուրքական կողմը մանրամասներ է հրապարակել Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ
![]() 192 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2024 թ., 09:36 Այսօր՝ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք 3+3 հանդիպման վերաբերյալ մանրմասներ է հրապարակել TRT Haber-ը է, գրում է ermenihaber.am-ը: Նշվել է, որ հանդիպմանը մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները։ Քննարկվելու են քայլերը, որոնք կարելի է անել ուղղված տարածաշրջանում պատերազմի և հակամարտության փոխարեն կայունության հաստատմանն ու բարօրության ավելացմանը, կոնկրետ համագործակցության նախագծերը՝ ներառյալ տարածաշրջանային փոխկապվածության ամրապնդումը։ Շեշտվել է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվելու առաջնային տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադառնալու է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար Թուրքիայի գործադրած ջանքերին, շեշտելու է, որ տարածաշրջանին տեր կանգնելը խնդիրների լուծման համար ամենավավեր մեթոդն է։ Նախատեսվում է, որ Ֆիդանն ասելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության պայմանագրի բանակցություններին, որ այդ գործընթացի հետ միասին Թուրքիայի և Հայաստանի միջև ևս կարգավորման գործընթաց է սկսվել։ Սպասվում է, որ Ֆիդանը որպես վստահության մեծացման միջոցառումներ ընդգծելու է տնտեսական ոլորտների կարևորությունը և հատկապես առաջնային պլան է բերելու փոխկապվածությունն ու տնտեսական ինտեգրացիան։ Ըստ նյութի՝ հանդիպման շրջանակում նախագահ Ռ․Թ․ Էրդողանն ընդունելու է հյուր նախարարներին և նախարար Ֆիդանը երկկողմ հանդիպումներ է ունենալու իր գործընկերների հետ։ Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվելու է համատեղ հայտարարություն։ Հայտարարությունում տեղ գտնող դրույթների շարքում «շեշտվելու է տարածաշրջանի երկրների կողմից իրենց միջև եղած խնդիրների՝ երկխոսությամբ լուծելու կարևորությունը», «ընդգծվելու է, որ էական է ՄԱԿ-ի կանոնադրությունում ամրագրված սկզբունքների հիման վրա տարածաշրջանում առկա քաղաքական տարաձայնությունների՝ խաղաղ ճանապարհով կարգավորումը, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը, սահմանների անքակտելիությունը, ներքին գործերին չխառնվելը, ուժի կիրառման սպառնալիքի արգելումը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»։ Նախատեսվում է, որ հայտարարությունում տարածաշրջանային տնտեսական համագործակցության վստահության կառուցման, բարօրության ավելացման և կայունության հաստատման գործում կառուցողական դեր խաղալու շրջանակում կողմերը տարբեր տնտեսական ոլորոտներում համագործակցության մեծացման հանձնառություն են ստանձնելու՝ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքների և փոխկապվածության գլխավորությամբ: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
