Կրակոցներ՝ Արարատի մարզում
![]() 435 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2024 թ., 20:24 Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղի Սահմանապահների փողոցի 40 տան մոտ կռիվ է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում պարզել են, որ ժամը 16։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 58-ամյա Գևորգ Թ-ն իրենց տանը կից հողամասում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գրիգոր Մ-ի հետ, որի ժամանակ վերջինս ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գևորգ Թ-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո Գրիգոր Մ-ն հեռացել է, իսկ Գևորգ Թ-ն տնից վերցրել է եղբոր կնոջ՝ Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Լուսինե Պ-ի անվամբ գրանցված «ԻԺ-58 ՄԱ» երկփողանի 16մմ տ/չ հրացանը և 2 անգամ հողամասում կրակել օդ։ Գևորգ Թ-ն իրենց տնից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ներկայացվել է Վեդիի քննչական բաժին։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
222Երեկ, 23:58Նոր ուժգին երկրաշարժ՝ Չիլիում
202Երեկ, 23:15ԵՄ դիտորդներից մեկին մահացած են հայտնաբերել Երևանում
178Երեկ, 19:487,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում
329Երեկ, 18:31BMW-ն հայտնվել է Դեբեդ գետում. 1 հոգի փրկվել է, մյուսին որոնում են (տեսանյութ)
232Երեկ, 17:36Իրանում պայթյունի զոհերի թիվը հասել է 100-ի
336Երեկ, 16:57Երևանում հնդիկները մտել են իրենց հայրենակիցների տուն, նրանց ծեծել ու թալանել են
191Երեկ, 16:24Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
257Երեկ, 11:36