Կանգնեցրել է ծանոթի մեքենան ու պատուհանից կրակել
![]() 396 Երկուշաբթի, 29 հուլիսի, 2024 թ., 18:18 ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արամ Խաչատրյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը, պարզվել մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Գ.Ա.-ն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2024թ. հուլիսի 20-ին հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի 37-ամյա բնակիչ: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերջինս հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ա.-ն, անձնական հարցի կապակցությամբ տուժողի հետ նախկինում տեղի ունեցած վիճաբանության պատճառով, մտադրվել է կյանքից ապօրինի զրկել 37-ամյա ծանոթին: Այդ նպատակով դեպքի օրը՝ ժամը 15:22-ի սահմաններում, Գ.Ա.-ն քննությամբ դեռևս չպարզված օրը և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերված ու իր մոտ պահած հրազենով զինված, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան, ապա վերջինիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, բաց պատուհանից հրազենով կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Գ.Ա.-ն հայտնաբերվել է և, հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրանք առաջադրվել: Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել դատարան՝ Գ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է: |

Տուապսեում արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)
182Երեկ, 23:46
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
215Երեկ, 23:06
Իսրայելը 450 տոննա պայթուցիկով ոչնչացրել է լիբանանյան ստորգետնյա թունելների ցանցը
198Երեկ, 23:04
Տուապսեն կրակի մեջ է անօդաչու թռչող սարքի հերթական հարվածից հետո. #DW (տեսանյութ)
208Երեկ, 22:58
Հրազդան կամրջի տակ երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
222Երեկ, 21:06
Աթենքում 89-ամյա տղամարդը կրակել է որսորդական հրացանով և վիրավորել հինգ մարդու (տեսանյութ)
234Երեկ, 18:32
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում
103Երեկ, 16:48
Մոսկվայում բարձրահարկ շենքի շինհրապարակում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
245Երեկ, 14:40
