Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը

Երևան-Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։
Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»,-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ գնալիս են եղել, երբ տեղի է ունեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության»,– ասել են նախարարությունից։
Երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին։ Կինը՝ 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը, 2 երեխայի հետ գնացել էր Գյումրի՝ մոր մահվան քառասունքին, մի քանի օրից էլ ամուսինը՝ 37-ամյա Մխիթար Նազարյանը, 3 երեխայի հետ մեկնել էր Գյումրի, ու միասին Եղվարդ էին վերադառնում։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
5719:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
9216:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
12712:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
13212:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
19610:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
203Երեկ, 21:06
Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում
167Երեկ, 18:30
«Չեմպի» հզոր թայֆունը կաթվածահար է արել Թայվանը և հանգեցրել Արևելյան Ասիայում հարյուրավոր չվերթների չեղարկման (տեսանյութ)
23923.10.2026, 22:42