Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում աշխատակիցն ընկել է վերելակի հորանը, մահացել շտապօգնության մեքենայում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի 29/2 հասցեում նոր կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի տարածքից քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վիգեն Ա․-ն էր, ով աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ շինությունը, որտեղ աշխատում էր նա, նշված ՍՊԸ-ի կողմից էր կառուցվում և նա 10-րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Շենքի կառուցապատողը «Սօհօ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Մեծն Էրիկ» ՍՊԸ-ն, նախագծողը՝ «Արթ Ին Աբլիք» ՍՊԸ-ն, իսկ տեխհսկողությունը՝ «Աղայանշին» ՍՊԸ-ն։

Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
117Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
169Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
306Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
331Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
170Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
391Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
351Երեկ, 11:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
148Երեկ, 10:36