«Փաշինյանը փորձում է մարդկանց ինֆորմացիոն տեռորի ենթարկել». Գեղամ Մանուկյան

«Փաշինյանը հասարակությանը վերափոխում է լրիվ ուրիշ վիճակի. հիմնական մեսիջներն են՝ դու ես, մենակ ես, պետք է կյանքը վայելես, թքած, թե ինչ է եղել: Նա փորձում է նույնիսկ մտածող մարդկանց ինֆորմացիոն տեռորի ենթարկել, որ անգամ իրենք երկմտեն իրենց մտահոգությունների ու պայքարի մեջ»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղման Մանուկյանը՝ դրա լավագույն օրինակը համարելով Գյումրիում անցկացված համերգը: Հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ համերգն աղմուկ բարձրացրեց, նշել է. «Անհասկանալի սկսեցին թիրախավորումներ, թիրախավորումն էլ ինչի՞ց է: Այն մարդիկ, որոնք տեսան՝ պայմանական 50 հազար մարդ է հավաքված, համերգ է, Նիկոլն ու կինն էլ այնտեղ են, բեմականացված քայլում են, մեկ էլ ասում են՝ լավ, կարող ա՞ իմ պայքարի մեջ մենակ եմ, իսկ որ մենակ եմ, ովքե՞ր են մեղավոր... Մտածող մարդը սկսում է ասել՝ ինչո՞ւ եմ պայքարում, այս ամբողջ ժողովուրդը դարդ ու ցավ չունի, բոլորն իրենց առօրյա կյանքով են, որն իրականում արհեստական ներկայացում է»: Ըստ բանախոսի՝ իշխանությունները փորձում են երկրում անհոգության զգացողության ձևավորել:

«Ռիսկ չեն անում նույնիսկ ասել՝ ինչ ա եղել»․ Անժելա Էլիբեգովա
4213:36
«Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ»․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
4513:30
«Նույնն է, որ սերիական մարդասպանը հումանիզմի դասախոսություններով հանդես գա»․ Տաթևիկ Հայրապետյան
5113:12
««Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին կզբաղվի եկեղեցին քանդելով»․ Քրիստինե Վարդանյան
5112:48
«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
7312:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
6711:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
6411:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
6411:24