«Անկարայում սպասում են հայ-ադրբեջանական կարգավորմանը, որի վերջնական հանգրվանը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ ««Առանց նախապայմանների» գլխավոր «նախապայմանը»
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն այսօր պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:
Կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը:
Սա երկու կողմերի պաշտոնական հաղորդագրությունն է, որն, ըստ էության, հուշում է, որ կարգավորման գործընթացում էական առաջընթաց չկա, եթե հաշվի չառնենք նախորդ պայմանավորվածությունները վերահաստատելու նոր պայմանավորվածությունը:
Իհարկե, չի բացառվում, որ կողմերն ավելի լայն՝ ռեգիոնալ համատեքստում, ինչ-որ բան պայմանավորվել են, ինչի մասին դեռևս նպատակահարմար չեն համարում բարձրաձայնել:
Ի դեպ, երբ հայ-թուրքական երկխոսության համատեքստում հաճախ հիշատակում են «առանց որևէ նախապայմանի» արտահայտությունը, որպես կանոն՝ ավելի ընդգծված է լինում կոնկրետ նախապայմանի առկայությունը:
Այս տեքստն այս առումով բացառություն չէ. հայ-թուրքական երկխոսությունն ընթանում է «առանց որևէ նախապայմանի», բայց Ռուբինյանն ու Քըլըչը «պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»:
Այլ խոսքով, Անկարայում սպասում են հայ-ադրբեջանական կարգավորմանը, որի վերջնական հանգրվանը՝ Էրդողանի գնահատմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է»:

«Այսուհետ ՀՀ-ում ապրող ցանկացած հայ պետք է մտավախություն ունենա, որ կարող է տան դուռը բացել և տեսնել զինված ադրբեջանցի»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
2116:36
«Դուրս եկեք իմ անձնական էջերից, իմ անձնական կյանքից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5416:18
«Ադրբեջանցի զինծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ բողոքի ակցիա՝ ԱԱԾ-ի դիմաց (տեսանյութ)
5115:18
Ըստ տուժածի քրոջ՝ ադրբեջանցին պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձեռքի 3 մատները (տեսանյութ)
6514:36
««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
8014:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
8514:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
6513:48
«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան
6913:42