ՔՊ-ն փորձում է խուսափել «թեժ աշնանից». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որևէ կերպ չեն «վախենում» ընդդիմության պայքարից, փողոց դուրս եկող ժողովրդից, միևնույնն է՝ իրենց ներսում շատ մտահոգ են: Ըստ մեր աղբյուրների՝ տևական ժամանակ է՝ ՔՊ-ն քննարկում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել սեպտեմբերին, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, Բագրատ սրբազանն ասել է, որ սեպտեմբերի 10-ից սկսած՝ թեժ աշուն է սպասվում։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկել են, թե ինչ է պետք սպասել խոստացված «թեժ աշնանից», քանի որ նույն ժամանակահատվածում սկսվում են Ազգային ժողովի աշխատանքները։ Հիմա քայլեր, միջոցներ են ձեռնարկում ամեն բան այնպես կազմակերպելու, որ իրենց աշխատանքը աշնանը չխաթարվի, քանի որ Բագրատ սրբազանին հաջողվում էր փողոցներ փակել, այդ թվում՝ նաև Ազգային ժողովի մուտքերը, չնայած այն բանին, որ ոստիկանությունը փորձում էր ապահովել բնականոն աշխատանքը։
Իշխանությունն այդ մտավախությունն ունի եւ ձեռնարկում է քայլեր՝ վատ իրավիճակում չհայտնվելու համար։
Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ այն իրավիճակն էր ստեղծվել, որ լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ շարժման մասնակիցներին ցրելու համար»:
Մանրամասները՝ թերթի համարում։

Վուչիչը հրաժարական է տվել արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ
155Երեկ, 22:42
Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
139Երեկ, 09:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
139Երեկ, 08:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
187Երեկ, 03:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
179Երեկ, 00:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
164Երեկ, 00:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
15626.09.2026, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
16026.09.2026, 23:12