«Տեղի ունեցածը միջազգային քաղաքական-տնտեսական վերնախավերի մի մասի լայն կոնսենսուսի արդյունք է». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ վերջին տարիներին տեղի ունեցավ Հայաստանի հետ, ներառյալ Արցախի կորուստն ու հայաթափումը, հավանաբար, միջազգային քաղաքական-տնտեսական վերնախավերի մի մասի լայն կոնսենսուսի արդյունք է։ Հարավային Կովկասում առկա ստատուս քվոն խախտելու պայմանավորվածությունն ազդեցիկ միջազգային խաղացողների միջնաժամկետ շահերի փոխադարձ ապահովման համատեքստում է տեղի ունեցել։ Կարելի է միանգամայն հիմնավոր եզրակացության հանգել, որ Արցախի հանձնումն ու ՀՀ տարածքի մի մասի օկուպացիան տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմ սկսելու իրավունքի և Մոսկվայի՝ Թուրքիայի շնորհիվ կատարյալ մեկուսացումից խուսափելու առարկայական երաշխիքների դիմաց։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նաև նկատի ունենալ այն, որ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել շրջանակի տեղային շահերի առաջմղումը շատ ավելի ընդգրկուն վերպետական, աշխարհաքաղաքական գործընթացի ուղղորդումն ու կառավարումը ապահովող ծրագրի բաղադրատարր է և ունի կոնկրետ հովանավորներ ու շահառուներ՝ նշված շրջանակից դուրս»։

«Իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է՝ մոռանանք անցյալը». Տիգրան Աբրահամյան
2709:00
«ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածները»․ Թրամփ (տեսանյութ)
6808:54
«Ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիք»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
247Երեկ, 16:54
«Տարիքով և կենսափորձով մեծ երեսփոխանը նման հիմար բան է ասել. ի՞նչ սպասել ՔՊ֊ական ջահել պատգամավորներից»․ Ոսկան Սարգսյան
245Երեկ, 16:42
«Կաթողիկոսն ու ընդդիմադիր պատգամավորները նախընտրեցին մնալ օրվա իշխանության կողմից թելադրված օրակարգում»․ Կարեն Հեքիմյան
236Երեկ, 15:48
«9-րդ գումարման ՀՀ-ի ԱԺ-ում հայտարարվում է լռության րոպե». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
240Երեկ, 15:30
«Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը և Արարատ Միզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են»․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
185Երեկ, 15:12
Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ
160Երեկ, 15:06