Վեց հրեա հարձակվել է Երուսաղեմի Հին քաղաքի Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա

Կիրակի օրը՝ տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը 1:00-ին, վեց հրեա կասկածյալներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա։ Այդ մասին հայտնում է «301 հայերեն» ֆեյսբուքյան էջը;
Ականատեսների խոսքով՝ խմբի անդամները հերթով թքել են մայր տաճարի մուտքի ուղղությամբ։ Երբ նրանք նկատել են մոտակայքում գտնվող իր բնակարանից միջադեպը նկարահանող հայ կնոջը, ըստ հաղորդումների, սկսել են քարեր նետել նրա պատուհանի ուղղությամբ՝ միաժամանակ բղավելով վիրավորական արտահայտություններ. «Ներս գնա՛, պոռնիկի աղջիկ»։
Դեպքի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո արձագանքել է Իսրայելի ոստիկանությունը։ «Կիշլե» ոստիկանության բաժնի ծառայողները, Mabat 2000 տեսահսկման ստորաբաժանման աջակցությամբ, անմիջապես որոնողական գործողություններ են սկսել և հայտնաբերել վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։ Բոլոր վեցը ձերբակալվել են մայր տաճարի ուղղությամբ թքելու և քարեր նետելու կասկածանքով։
Հարցաքննությունից հետո երեք կասկածյալ ներկայացվել է Երուսաղեմի մագիստրատական դատարան՝ նրանց կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։ Մնացած երեքը ազատ են արձակվել սահմանափակող պայմաններով։ Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ երեք կասկածյալի նկատմամբ նաև 15 օրով արգելվել է մուտք գործել Երուսաղեմի Հին քաղաք։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
9903:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
25200:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
192Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
126Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
122Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
310Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
117Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
125Երեկ, 17:48