««Խաղաղության դարաշրջանի» անվան տակ Արցախը հանձնեցին, հիմա խոսում են «Խաղաղության խաչմերուկից»». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արյունոտ բարձ՝ հայ ժողովրդի գլխի տակ
Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումների ֆոնին իշխանության առաջին դեմքերի ցուցադրական արձակուրդը, նրանց ուրախ ու զվարթ արձակուրդային լուսանկարները եվրոպաներից, հեծանվային փիառը և նմանատիպ այլ շոուներն արվում են «ամեն ինչ կարգին է, ամեն ինչ վերահսկվում է» բլեֆ-ծրագրի շրջանակներում: Այնպես, ինչպես որ դա արվում էր 44-օրյա պատերազմի նախաշեմին, երբ հայ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ էր դրվում, թե, իբր, Թուրքիան չի միջամտի պատերազմին (Լիլիթ Մակունց), թե, իբր, «Հաղթելու ենք» (Նիկոլ Փաշինյան, Արծրուն Հովհաննիսյան):
Սրանք «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ Արցախը հանձնեցին: Հիմա խոսում են «Խաղաղության խաչմերուկից»: Նշանակում է՝ Հայաստանն է հարվածի տակ:
Այս ամենը լրացուցիչ զգոնություն և ողջամտություն է պահանջում բոլորից: Նաև հստակ տեսակետ ու գնահատական է պահանջում քաղաքական դաշտի ներկայացուցիչներից: Լղոզվածությունը չի՛ ընդունվում: Դա հանցակից լինելու պես բան է՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական դաշտի ո՞ր հատվածն է ներկայացնում լղոզվածությամբ աչքի ընկնող քաղաքական ուժը»:

«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
520:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
3619:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
7319:31
«Եկեղեցին ինքնըստինքյան բարեփոխվեց». Հովհաննես Իշխանյան
4419:12
«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
6118:18
Բագրատ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
6518:06
«Եթե տարվա ընթացքում Արեգակը լուսանկարենք նույն վայրից և օրվա նույն ժամին, նրա դիրքերը միասին կկազմեն «8» թվին նման կոր». Լևոն Ազիզյան
7017:48
«Հանրությանը մոլորեցնողը Գլխավոր դատախազությունն ու ՔԿ-ն են». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6517:42