5մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարարը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 3-ին։
Սվաջյանը քաղաքական պաշտոն զբաղեցրել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչև 2018 թվականը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, մի շարք ծրագրերում ներառված է եղել որպես փորձագետ, ապա Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, որից հետո դարձել է փոխնախարար։
Նշանակումից ամիսներ անց մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ փոխնախարարը իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում։ Սվաջյանի նշանակումից 6 ամիս անց՝ հունիսի 23-ին, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել ոմն Թամարա Սարգսյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարի մտերիմն է։ Վերջինս էլ փոխնախարարի պաշտոնին նշանակվել է Ժաննա Անդրեասյանի հետ մտերմության շնորհիվ։
Փոխնախարարը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք ձեռք են բերվել 2020 և 2016 թվականներին։ 2 բնակարաններն էլ գտնվում են Երևան քաղաքում։
2022 թվականին փոխնախարար Սվաջյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության Mazda մակնիշի մեքենա։
Արաքսիա Սվաջյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 525 հազար դրամ։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտներից 14 մլն 450 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, իսկ եկամուտների մյուս մասը՝ գրեթե 2 մլն դրամը, քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, «Ի.ԷՍ.ԱՅ. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲ»-ից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնից»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Մենք թույլ չենք տա, որ ԵՄ-ն աչք փակի այս ապօրինությունների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
4021:54
«Փաշինյանի հեռացման տոմսը ժողովուրդը «պեչատել» է, մնում է ռեյսը կազմակերպել»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
5721:24
«Նրա «կիրքը» հաճախ դրսևորվում է ներքին թշնամիներ փնտրելու մեջ»․ Արշակ Սարգսյան
4621:12
«Լավ տղա եք խաղո՞ւմ, բա խի՞ եք լացելով նկարներ հրապարակում»․ Նանա Սարգսյան
9420:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
8419:53
ԱԺ նախագահի ու ՀՀ նախագահի թեկնածուների անուններ են շրջանառվում
9519:36
«Առանձնահատուկ զզվանք են առաջացնում սրանց քարոզիչները»․ Արթուր Դանիելյան
6119:12
«Իսրայելը պատրաստ է ցանկացած կերպ տորպեդահարել համաձայնությունները»․ Արա Պողոսյան
4918:42