«Հունիսի 21-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

53
Այսօր, 20:12
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Այսօր Երևանում շատ շոգ է՝ +35-36 աստիճան, եկել ենք Արագած՝ զովանալու։ Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ երկու-երեք մետրի հասնող ձնաշերտեր, որն այս տարվա ձյան առատ տեղումների արդյունքն էր։ Իսկ ինչ վերաբերում է եղանակին, դե արդեն ասել ենք, որ ամենաշոգ օրն այսօր է։
Վաղվանից սկսած՝ աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, և այսպես հունիսի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 աստիճանով, առանձին հատվածներում էլ երեկոյան ժամերին կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։
Աղբյուրը` Գագիկ Սուրենյան

«Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին»․
3420:30
«Հունիսի 21-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5120:12
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու, նրանցից մեկը խեղդվել է
8019:29
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը (տեսանյութ)
13314:24
Սկանդալ՝ ՀԷՑ-ում
8513:42
«Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
8312:24
«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան
8111:12
«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
8509:00