Շաբաթ, 20 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Լավ տղա եք խաղո՞ւմ, բա խի՞ եք լացելով նկարներ հրապարակում»․ Նանա Սարգսյան

«Լավ տղա եք խաղո՞ւմ, բա խի՞ եք լացելով նկարներ հրապարակում»․ Նանա Սարգսյան
77
Այսօր, 20:24

Երևանի ավագանու նախկին անդամ Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջ ամեն ասածի համար մարդիկ պատասխան էին տալիս՝ դա հային բնորոշ վարքագիծ էր: Հատկապես երբ խոսում է տղամարդը, ապա պիտի խոսքին տեր լինի, պատասխան ունենա հնչեցրած բառեի համար:
Հասկացանք՝ բարքեր են փոխվել, բեզաչոտնիկությունը գերակշիռ ա, բայց փառք Աստծո կան մարդիկ, ովքեր դեռ «հին» են ու պատասխան են ստանում, կամ...
Հիմա, թե բա վայ-վույ ծեծել են մեկին, ով իրեն իրավունք էր տալիս հայհոյելով մեկնաբանել քաղաքական դաշտն ու գործիչներին:
Տո, իմ համար մեկ ա թե այդ քննադատությունը ում հասցեին ա հնչել: Կան արժեքներ, սրբություն, սահման: Բոլորս էլ քննադատում ենք երկու կողմերին էլ, բայց ոչ ոք իրավունք չունի դիմացինի էրեխուն, մորը, կնոջը, բարոյականությանը կպնի, անգամ եթե ճիշտ ա: Լավ տղա եք խաղո՞ւմ, բա հիմա խի եք լացելով նկարներ հրապարակում, թե բա քթիցս արուն ա էկել, մլիցա ջան։ Տենց լավ չի, մեկին ասա, թող բիթը պահի, դու երգի: Հա, մի բան էլ, ես էլ եմ «հին» ու անկախ նրանից, որ կին եմ, ինտելեկտուալ, նուրբ, բայց վայ էն մարդուն, ով կկպնի իմ արժեքներին ու ձեռքիս տակ հասանելի կլինի»։

Աղբյուրը`   Նանա Սարգսյան