«Պետք է պատրաստվենք Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին»․ «Վրացական երազանք»

Վրաստանը պետք է նախապատրաստվի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին և դրա համար փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին հայտնել է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի գլխավոր ազգային խնդիրներից մեկը տարածքային ամբողջականության վերականգնումն է, ուստի խաղաղ ճանապարհով տարածքների միացման դեպքում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։
Կուսակցությունը նաև նշել է, որ Վրաստանի շուրջ սրընթաց զարգացող իրադարձությունների պատճառով նման իրավիճակ կարող է առաջանալ ցանկացած պահի, և երկրի իշխանությունները պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը:
««Վրացական երազանքին» անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոչ ոք խոչընդոտներ չստեղծի՝ սահմանադրական փոփոխությունների համար»,- եզրափակել է իշխող կուսակցությունը։

«Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի խուսափի պատասխանատվությունից»․ Արեգնազ Մանուկյան
3513:18
Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմելու է ժողովրդին
6313:12
«Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բայց տնտեսական թվերը չգիտեք». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5313:00
«Առավելագույն ջանքերը գործադրում ենք, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակեն մնալ ամենաբարձր մակարդակի վրա»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
4912:54
«Քիչ առաջ լսեցինք հաղորդում հանցագործության մասին»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6112:48
«TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»․ Բայրամով
9812:37
«Ժողովուրդը պետք է իմանա՝ ի՞նչ չափի թալան եք իրականացրել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7012:30
«ԱԺ ամբիոնից մեր ժողովուրդը լսելու է բացասական կարծիք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6612:12