Հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Դանակահարություն Աշտարակում․ ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն Աշտարակում․ ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
343
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 22:36

Օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Էջմիածին» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ Աշտարակ քաղաքի «Երևան Սիթիի» դիմաց անհայտ անձի կողմից դանակով հարված հասցնելու հետևանքով «ձախ բազկի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ ժամը 02։00-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Վազգեն Ս-ն։

Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ անհայտ անձն անհիմն վիճաբանել է Վազգեն Ս-ի հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է նրան՝ պատճառելով վերոնշված մարմնական վնասվածքը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների ադյունքում պարզվել է, որ նշված հանցանքը կատարել է Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Կիրակոս Մ-ն, ով նույն օրը ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցից անմիջական ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է կատարվածը:

Քննիչի որոշմամբ Կիրակոս Մ-ն ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վազգեն Ս-ն ՀՀ ՊՆ ծառայող է: