ԱՄՆ-ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել այլ երկրներում ռուսական բանկերի մասնաճյուղեր բացելու դեպքում

Վաշինգթոնը մտադիր է հետապնդել այն երկրներին, որոնք թույլ են տալիս ռուսական բանկերին՝ մասնաճյուղեր բացել իրենց տարածքում՝ շրջանցելու արևմտյան պատժամիջոցները, նույնիսկ եթե ֆինանսական հաստատությունն ինքնին չի ենթարկվում դրանց, ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն։
«Մենք կգնանք ոչ միայն նրանց բացած մասնաճյուղի հետևից, այլ նաև ձեր իրավասության այլ սուբյեկտների և ընկերությունների, որոնք աշխատում են նրանց հետ: Երկրները պետք է դադարեցնեն ռուսական մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների բացումը, քանի որ դրանք կօգտագործվեն մեր կոալիցիայի սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար»,- Ադեյեմոյի խոսքերն է մեջբերում Financial Times-ը:
Միջոցառումները վերջինն են կանոնների փոփոխությունների շարքից, որոնք ուղղված են Ռուսաստանի համար ռազմական ոլորտին առնչվող ապրանքների ներմուծումը դժվարացնելուն, ասել է նա:
Ադեյեմոն նշել է, որ ԱՄՆ-ն իր ուշադրությունը սևեռել է նոր երկրներում փոքր բանկերի վրա այն բանից հետո, երբ Չինաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների խոշոր ֆինանսական հաստատությունների վրա ճնշումն ստիպեց նրանց՝ դադարեցնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ:
Նրա կարծիքով, «արևմտյան գերակայությունը» համաշխարհային ֆինանսներում նշանակում է, որ խոշոր բանկերի մեծ մասը ենթարկվում է արևմուտքի ճնշմանը։
«Նրանք շատ ավելի շատ բիզնես են անում ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և մեր կոալիցիայի մնացած անդամների հետ, քան Ռուսաստանի հետ: Նրանք չեն ցանկանում կորցնել հասանելիությունը դոլարին, եվրոյին, ֆունտին կամ իենին»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին ուկրաինական պատերազմի համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Եվս 400 ֆիզիկական և իրավաբանական անձ Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներից հայտնվել են սև ցուցակում՝ ցանկացած գործարքի արգելքով, բոլոր ակտիվների արգելափակմամբ և վիզային սահմանափակումներով:
Խոսքը մարդկանց և կազմակերպությունների մասին է, որոնք «աջակցում են Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակմանը», նրանց, ովքեր օգնում են շրջանցել պատժամիջոցները, այդ թվում՝ ռազմական արտադրանքի և երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև այն ընկերությունների մասին, որոնք տնտեսությանը հումքի վաճառքից եկամուտ են մատակարարում, ընդգծում է վարչությունը։
Մասնավորապես, պատժամիջոցների են ենթարկվել ռուսական գունավոր մետալուրգիայի խոշորագույն ընկերության՝ Նորիլսկի նիկելի առանցքային ձեռնարկությունները։ Ինչպես հետևում է ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) տվյալներից՝ Նորիլսկի նիկելի հիմնական՝ Զապոլյարնի մասնաճյուղը, որն արտադրում է ռուսական նիկելի և կոբալտի 85%-ը, պղնձի մոտ 70%-ը և պլատինի խմբի մետաղների ավելի քան 95%-ը , ներառված է սև ցուցակում։
Բացի այդ, Norilsk Nickel’s Bystrinsky Mining and Processing Plant ձեռնարկությունը, որը տեղակայված է Չիտայի շրջանում և արտադրում է պղինձ և երկաթ՝ հետագայում Չինաստանին վաճառելու համար, այժմ պատժամիջոցների տակ է:

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
181Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
109Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
120Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
202Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
195Երեկ, 21:31