Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Իշխանությունը հասարակությանը հրամցնում է մի կեղծ փաստարկ»․ Վահան Հովհաննիսյան

«Իշխանությունը հասարակությանը հրամցնում է մի կեղծ փաստարկ»․ Վահան Հովհաննիսյան
277
Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 14:42

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը հասարակությանը հրամցնում է մի կեղծ փաստարկ, որը ոչ մասնագիտական հանրությունը ենթագիտակցական մակարդակում ընկալում, քննարկում, վերլուծում, ընդունում և շատ հաճախ ներկայացնում է որպես կռվան:
Փսևդոփաստարկը հետևյալն է. ի՞նչ քաղաքական հետապնդման մասին կարող է խոսք գնալ, երբ անձն առերևույթ կատարել է հանցանք:
Իրավաբանական կրթություն չունեցողներին (ներառյալ նաև նման հարցեր տվող լրագրողներին) հայտնեմ, որ քրեական օրենսգիրքը չունի այնպիսի հանցակազմ, ինչպիսին՝ քաղաքական հետապնդման ենթակա արարքի կատարումն է, հետևաբար ցանկացած քաղաքական հետապնդում միշտ և ամենուրեք քողարկվում է քրեական հանցակազմով:
Տարանջատելու համար հետապնդումը քաղաքական է, թե քրեական, անհրաժեշտ է այն դիտարկել մի շարք գործոնների, իրավական բաղադրիչների համատեքստում, ինչն էլ կհանգեցնի ճիշտ որոշման»։