«Պատրաստ եմ հրապարակայնորեն կրկնել իմ ամեն բառը»․ Արման Բաբաջանյան
![]() 254 Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 15:36 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թե բա՝ «Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին»։ Ես այսօր էլ, վաղն էլ պատրաստ եմ հրապարակայնորեն կրկնել իմ ամեն բառը․ երբ խոսքը վերաբերում է պետությանն ու քաղաքացու արժանապատվությանը, լռությունը հանցակցություն է։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փաստինֆո»-ն գրել էր հետևյալը․ «Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։ ՀՅԴ անդամները պարբերաբար բարձրաձայնել են՝ Բաբաջանյանի կողմից վճիռը չկատարելու հարցը, ավելին, մտահոգություն են հայտնել առ այն, որ Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։ Պարզվում է, սակայն, ՀՅԴ գործով վճիռը միակը չէ, որը Բաբաջանյանը չի կատարել։ Վերջինս հրաժարվել է կատարել նաև Խոսրով Հարությունյանի գործով վճիռը, որով ևս պարտավորվել է հերքել զրպարտությունը, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել։ Այժմ Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրան մեղադրանք է՝ ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
