ԱՄն-ն նոր լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից, Ասիայից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից 400 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
Գերատեսչությունը նշել է, որ սահմանափակող միջոցները վերաբերում են նրանց, ում ապրանքներն ու ծառայությունները թույլ են տալիս Ռուսաստանին աջակցել ռազմական ջանքերին և շրջանցել պատժամիջոցները։ «Ամբողջ աշխարհի բիզնեսները, ֆինանսական հաստատությունները և կառավարությունները պետք է ապահովեն, որ նրանք չաջակցեն ռուսական պաշտպանական մատակարարման շղթաներին»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն: «Current Time»-ը գրում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսլովի որդին ու հարսը՝ Պավել Բելոուսովը և նրա կինը՝ Եվգենիան, ենթարկվել են պատժամիջոցների։ ԱՄՆ-ն Անդրեյ Բելոուսովին ներառել է պատժամիջոցների ցուցակում դեռ 2022 թվականի դեկտեմբերին։
Իրավաբանական անձանց թվում են Evraz-ի, Liquefied Natural Gas Yakutia ՍՊԸ-ի, Magnitogorsk Iron and Steel Works-ի, Norilsk Nickel գործարանների, ռուսական բեռնափոխադրող Air Bridge Carg-ի, Մոսկվայի ոսկերչական գործարանի, յոթ LNG փոխադրողների և հարակից ընկերությունների մասնաճյուղերը: Բացի ռուսականներից, պատժամիջոցների ցանկում ներառված են, մասնավորապես, Թուրքիայի, Չինաստանի և ԱՄԷ-ի քաղաքացիներն ու ընկերությունները։
«Գանձապետարանը տեղյակ է Ռուսաստանի ջանքերի մասին՝ հեշտացնելու պատժամիջոցների շրջանցումը՝ բացելով ռուսական ֆինանսական հաստատությունների նոր օտարերկրյա մասնաճյուղեր և դուստր ձեռնարկություններ: Օտարերկրյա կարգավորիչները և ֆինանսական հաստատությունները պետք է զգուշանան Ռուսաստանի ֆինանսական հաստատությունների օտարերկրյա մասնաճյուղերի կամ դուստր ձեռնարկությունների հետ ցանկացած գործարքից՝ ներառյալ ռուսական ֆինանսական հաստատությունների նոր մասնաճյուղեր կամ դուստր ձեռնարկություններ բացելու փորձերից»,- ասվում է ԱՄՆ-ի գանձապետարանի հայտարարության մեջ:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
326Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
211Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
165Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
178723.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69822.10.2026, 02:06