Շաբաթ, 21 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Կոչ եմ անում ձեզ՝ կոչ չանել»․ Ալիկ Ալեքսանյան

«Կոչ եմ անում ձեզ՝ կոչ չանել»․ Ալիկ Ալեքսանյան
516
Շաբաթ, 01 նոյեմբերի, 2025 թ., 10:54

«Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ․ «Հակիրճ անդրադարձ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման թեմային:
Պարոն Ռոմանոս Պետրոսյան, կոչ եմ անում ձեզ՝ կոչ չանել»։

«Մինչ այս քաղաքական պրոցեսների սկսելը, մենք դիմել էինք պետությանը, որպեսզի բնակչության համար սակագինը նվազեցվեր։ Մենք խոսում ենք 3 դրամի մասին ու պահանջում ենք սակագինը նվազեցնել այդքանով»,- իր խոսքում նշել է Ալեքսանյանը։

Աղբյուրը`   Ալիկ Ալեքսանյան