«Այսօր մեր կիսատ թողած գործի և ավելի մեծ ուժերով պայքարն իմաստավորելու օրն է»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախը եղել ու լինելու է հայկական, ոչ թե որովհետև զգացմունքներն ու հույզերն են այդպես ցանկանում, այլ որովհետև հայկական պետականությունը և հայ ազգի հարատևությունը երաշխավորելու համար է դա նվազագույն անհրաժեշտություն՝ պարզ ողջախոհության արդյունք։
Դրա համար, իհարկե, անհրաժեշտ կլինի մարդկանց ու հանրության նպատակասլացություն ու հասունություն, հաշվարկված աշխատանք, արժեքների վերաարժեքավորում, նվիրում և ուժերի գերլարում՝ անհամեմատ ավելի մեծ, քան ունեցել ենք վերջին տասնամյակներում։
Անհրաժեշտ է լինելու նաև մի փոքրիկ խնդրի լուծում՝ Արցախի Հանրապետության անկումը, արցախահայության էթնիկ զտումները նախապատրաստած, դրանց աջակցած, մարդկության դեմ ուղղված, պատերազմական հանցագործությունները, ագրեսիան ու ցեղասպանությունն իրականացրած, դրանք արդարացրած ու մի հատ էլ փաստաթղթավորած անձանց ազգային կամ միջազգային պատասխանատվության ենթարկելը։
Իսկ դա լինելու է, ինչպես լինելու է Արցախի ու Հայաստանի վերամիավորումը, եթե անգամ դա արժենում է սեփական կյանքի ամբողջական նվիրում, որովհետև, այլ պարագայում կյանքի իմաստ ու երջանկություն չկա․․․
Իսկ մինչ այդ հիշենք, որ այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է, մեր կիսատ թողած գործի ու հազարապատիկ ավելի մեծ ուժերով աշխատանքն ու պայքարն իմաստավորման օրը...»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
6603:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
9400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
16200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
95Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
107Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
111Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
118Երեկ, 17:24