«Մայր Հայաստան»-ը սկսում է ակցիաների շարք

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստանն» սկսում է ակցիաների շարք․
«Ո՛չ քաղաքային տրանսպորտի թանկացմանը»
«Ո՛չ թալանին»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն՝ իրեն կցված շրջանակների հետ, 2025թ․ հունվարի 1-ից թանկացնելու է Երևանի քաղաքային տրանսպորտը՝ այն հասցնելով մեկ ուղևորափոխադրման համար մինչև 300 դրամի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր։ Թոշակառուների և հաշմանդամների համար, ըստ «Մայր Հայաստանի» նախագծի, քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։
Մեր դիտարկումներով՝ քաղաքացիներից շատերը տեղյակ չեն թանկացումներից, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող «Մայր Հայաստանի» նախագծից։ Տեղեկատվական բացը լրացնելու համար նախատեսում ենք տարատեսակ միջոցառումներ՝ այդ թվում փողոցային ակցիաներ։
Իրազեկման առաջին ակցիան կմեկնարկի սեպտեմբերի 3-ին, ժամը 18։00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից»։

«Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը»․ Արմեն Հովասափյան
5713:36
«Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6913:12
«Այս իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը». Հակոբ Տեր-Խաչատուրյան (տեսանյութ)
7412:00
«Պայթյունի զոհերի ընտանիքները, վիրավորները և անհետ կորածների հարազատները պետք է ունենան հստակ կարգավիճակ»․ Մանե Թանդիլյան
8911:18
«Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսին էլ եք ջնջելո՞ւ»․ Արտակ Հովհաննիսյան
10110:12
Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
22009:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8208:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:48