ՔՊ-ն պատրաստվում է․ պետք է լավ «մարզել մկանները». «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավորներին արդեն ծանուցել են՝ մեկ մարդու պես ներկա լինել ուրբաթ օրվա խմբակցության նիստին․ տևական դադարից՝ ամառային արձակուրդներից հետո սա առաջին նիստն է լինելու: Նիստը կարևոր է նաև նրանով, որ երկուշաբթի կմեկնարկի խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս պահի դրությամբ քաղաքական դաշտում թեև հարաբերական անդորր է, և թեժ աշնան մասին հայտարարություններն էլ ֆանտազիաների ժանրից են, բայց ամառային գործընթացները, մասնավորապես՝ Փաշինյանի ակտիվությունն ու կուսակցական կառույցները կարգի բերելուն միտված քայլերը հուշում են, որ քաղաքական իրադարձությունները կարող են անակնկալ զարգանալ, ուստի պետք է խորհրդարանի աշխատանքներից առաջ լավ «մարզել մկանները»։
Ի դեպ, լավատեղյակ անձինք ծիծաղում են բոլոր նրանց միամտության նրա, որոնք հույսեր են փայփայում, թե երբևէ Փաշինյանը կամովին կհրաժարվի պաշտոնից և խաղաղ ճանապարհով իշխանությունը կհանձնի որևէ այլ ուժի կամ անձի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
8118:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
5418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
5618:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
9017:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
5617:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
13215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
7814:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
9614:48