«Ո՞վ պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությանը»․ Տաթևիկ Հայրապետյան

Այսօր կրկին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ադրբեջանի ՊՆ-ն վերջին մեկ օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ ՀՀ ՊՆ-ն էլ ժխտում է։
Բայց այս ամենի մասին պետք է լինի քաղաքական գնահատական՝ ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Ուղղակի մի անհարմար պահ կա՝ այդ գերատեսչությունը անասնապահական խնդիրներ է լուծում այլևս․․․
Հիմա հարց, օգնեք հասկանալ՝ ո՞վ պետք է քաղաքական գնահատական տա Ադրբեջանից հնչող ապատեղեկատվությանը, երբ երկրի վարչապետի ուշք ու միտքը դմակով խաշլաման է, ԱԳՆ-ինը՝ անասնապահությունը, դե ԱԺ-ն էլ՝ ժողովորդական լեզվով ասած «կոնկուրսից դուրս է»՝ իրավիճակի վերաբերյալ իր անհամարժեքությամբ»։

«Մակրոնն ու Մերցը Հայաստանին դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ»․ Անդրանիկ Թևանյան
2013:42
«Ինչո՞ւ չեն եղել ադրբեջանցուն բռնելու, մեքենա նստեցնելու տեսանյութեր»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4913:24
«Խանգարում եք», «դուք հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
4413:00
«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
4012:54
«Մայրս չի կարող եղբորս տեսակցել․ որ Սեդրակին տեսնի, գործը փլվելո՞ւ է»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5212:24
Իսպանիայի վարչապետը հայտնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
13512:12
«Մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6712:06
«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7911:54