«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան»-ի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա առիթով․ «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը դնողը Դուք եք։
Ձեր ամենօրյա նվիրումով ու պատասխանատվությամբ է ձևավորվում այն սերունդը, որը տեր է կանգնելու մեր հայրենիքին, շենացնելու է մեր երկիրն ու ապահովելու է նրա ուժեղ ապագան։
Ուսուցչի առաքելությունը սոսկ գիտելիք տալը չէ․ այլև հայրենասեր, արժանապատիվ, մրցունակ և պայքարող քաղաքացի կերտելու սրբազան գործն է։
«Ուժեղ Հայաստան»-ը սկսվում է ընտանիքից, նախակրթարանից, դպրոցից ու դասասենյակից։
Մեր կրթական համակարգն այսօր ապրում է բարդ ժամանակաշրջան, վստահ ենք՝ Դուք կկարողանաք հաղթահարել նաև այս դժվարին փուլը և կհասնեք կրթական համակարգի էական բարելավմանը:
Մեր կրթական ավանդույթներում մանկավարժությունը միշտ եղել է ամենապատվավոր ու պատասխանատու ոլորտներից մեկը։
Ձեր ուսերին տարել եք երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու արել եք հնարավորը՝ Ձեր սաներին հայ պահելու և մեսրոպյան գիրը ուսանելու բարդ ու պատվաբեր առաքելությունը։
Այսօր էլ, մեր սերունդը կանգնած է բարդ ընտության առաջ՝ անառիկ պահել մեր ինքնությունը, ազգային արժանապատվությունն ու մեր Մայր եկեղեցին և դարձյալ մեծ է Ձեր պատասխանատվությունը:
Վստահ ենք, որ այս անգամ էլ հայ ուսուցիչը պատվով կկատարի իր առաքելությունը և կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ մեր խաղաղությունը խաթարող նվաստացուցիչ զիջումների։
Շնորհակալություն ձեր աննկուն աշխատանքի, կամքի և մեր պետության ապագան կերտելու անգնահատելի վաստակի համար։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ էներգիա և հպարտություն՝ Ձեր կերտած սերնդի հաջողություններով։
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»։

«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
1811:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
4610:48
«Աշխարհը փոխվում է մեծ արագությամբ, և ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում». Ժաննա Անդրեասյան
6509:36
Եմենցիներն սկսել են միջոցներ հայթայթել և զանգվածաբար մեկնել ռազմաճակատ՝ ընդդեմ հուսիների
298Երեկ, 23:30
«Ուսուցչի օրը մեզ պետք չէ խնդրել՝ գնահատեք մեզ». Հայկուհի Հովհաննիսյան
132Երեկ, 22:42
«Դասախոսը չպետք է իրեն նվաստացած զգա ամեն անգամ, երբ ստանում է իր աշխատավարձը». Վահան Բալասանյան
141Երեկ, 19:00
«Փոխվել է ոչ միայն դպրոցների պատերին գրվող տեքստը, այլև ուղերձը»․ Արմեն Հովասափյան
51030.09.2026, 17:12
Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ»
52530.09.2026, 09:12