«Իրանը Ռուսաստանին ասում է` մինչև քո գալը Սյունիքն իմն էր». Հրանտ Բագրատյան

«Հայաստանի միակ օգնականը աշխարհում այսօր Իրանն է»․ Հրանտ Բագրատյան
«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի թեմային, ասել է․ «Իրանը հանդես է գալիս հայտարարություններով։ Իրանը դեմ է և՛ ճանապարհին, և՛ միջանցքին։ Իրանը ասում է՝ միջանցք տալիս եմ իմ տարածքով, որովհետև 2 թուրքական պետություն՝ Ադրբեջան և Թուրքիա, եթե ուզում եք իրար հետ շփվեք, իմ տարածքով շփվեք, եթե հայերի տարածքով շփվեք, էդ տարածքը վերցնելու եք հայերի ձեռքից՝ դրանով միավորվելով իմ դեմ։ Ռուսաստանը ունի պասիվ կեցվածք։ Ես չեմ լսել, որ Ռուսաստանը խոսի միջանցքի մասին, միայն՝ ճանապարհի։ Իրանը Ռուսաստանին ասում է՝ դուք ինչո՞ւ եք ճանապարհը ուզում, կարո՞ղ է վախենում ես պատերազմի ժամանակ Հայաստանը չպաշտպանես։ Ես եմ պաշտպանելու, մինչև քո գալը Սյունիքն իմն էր: Հայաստանի միակ անշահախնդիր օգնականն աշխարհում այսօր Իրանն է։ Ստացվում է, որ ռուսները Հարավային Կովկասում անտեսում են իրենց ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի և Իրանի շահերը և անցել են իրենց ռազմավարական թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմը։ Նիկոլը, 3 տարի մեր կողմից ասելուց հետո, սա հասկացել է»։

«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
49Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
61Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
97Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
151Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
84Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
100Երեկ, 17:12
«Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է»․ Հակոբ Բադալյան
97Երեկ, 16:48
«Կեցցե մոլից մոլ Հայաստանը»․ Արեգ Սավգուլյան
96Երեկ, 16:12