Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին

Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
122
Այսօր, 16:01

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրաման է տվել՝ ցանկացած մակարդակի և տեսակի սպառնալիքի արձագանքել անհապաղ և արդյունավետորեն՝ առանց աշխարհագրական սահմանափակումների, հաղորդում է Mehr գործակալությունը։ Խամենեին նշել է, որ «եթե թշնամին կրկին հարձակվի Իրանի վրա, միայն իրանցի զինվորականներն են որոշելու, թե երբ կավարտվի դիմակայությունը»։

Ավելի վաղ ամերիկյան MS NOW հեռուստաալիքը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարձակվել Իրանի վրա՝ նոյեմբերի 3-ի ընտրություններից անմիջապես հետո։