«Ժողովրդի թիկունքում ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին»․ Արթուր Խաչատրյան

«Երբ Կիրանցի մեր հայրենակիցների սեփականություն համարվող գույքն ու տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, ՀՀ իշխանությունները, ի դեմս Արդարադատության նախարարության, հայտարարեցին, որ պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա։ Ես օգոստոսի 2-ին հարցում եմ ուղարկել կառավարություն, թե որքա՞ն է կազմել այդ ոչ ճիշտ տարածքների մակերեսը»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ հարցման մեջ եղել են նաև սահմանազատման վերաբերյալ այլ հարցեր․ «Պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով, այսինքն կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին, այլապես պատասխանը կգար բաց»,- ասաց Խաչատրյանը։
«Հուսամ՝ կդիմեք դատախազություն։ Եվ նաև իրավապահները պետք է հետաքրքրվեն, թե դուք ՀՀ-ից հող հանձնելու վերաբերյալ ի՞նչ գաղտնի տեղեկության եք տիրապետում»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Կաշառքի մեղադրանքով ձերբակալվել է Շիրակի հարկադիր կատարման ծառայության պետը
2211:24
«Ամաչում եմ, որ Հայաստանի ԱԺ-ում նման կերպարներ են հայտնվել»․ Տիգրան Պետրոսյան
4411:12
Նեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 մանդատ
10411:07
«Կրկնվելու դեպքում ոնց կլինի արձագանքը՝ էդ տեսակ կլինի պատասխանը»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
4910:54
«Աշխատանքային նորմալ օր է լինելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5010:30
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների հանդիպմանը (տեսանյութ)
12610:19
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4710:00
«Առաջարկում եմ պատգամավոր դառնալուց առաջ պատգամավորներին ստերջացնել»․ Սերգեյ Դանիելյան (տեսանյութ)
5809:54