Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա
![]() 304 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ., 10:36 Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն ընկած ժամանակահատվածում Սամվել Գ-ն 42 համարի երթուղային ավտոբուսով երթևեկել է Գարեգին Նժդեհի հրապարակով, որտեղ ավտոբուսի թափքի վերևի հատվածից լսել է հարվածի ձայն, կանգնեցրել է և նկատել, որ վարորդի դռան վերևի հատվածում առկա է փոքր վնասվածք, կարծել է, որ այդ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով։ Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սամվել Գ-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։ |
Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
5412:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
10611:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
33100:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
310Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
250Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
427Երեկ, 11:05Թեքսասում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 59-ի, 21-ը երեխաներ են
501Երեկ, 00:35Անթալիայում առյուծը հարձակվել է տեղի բնակչի վրա
48006.07.2025, 13:38