Հրապարակվեց Արմեն Գրիգորյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը

«Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով իմ ու պաշտպան Արմեն Մաշինյանի վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվեց»,-հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Քիչ առաջ վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է 2022 թվականի հուլիսի 15-ին՝ իր իսկ գործով առաջին դատական նիստի ժամանակ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել որից հետո նա ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը, իսկ 2022 թվականի մայիսի 8-ին՝ Երևանի քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում, այդ կերպ ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացրել է նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք սերմանել հայ ազգի շրջանում:
Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Արմեն Գրիգորյանի գործը ավելի կարևոր է այս իշխանությունների համար, քան այն անձանց, ովքեր հիմա կալանավորված են։ Իշխող քաղաքական ուժը շատ սկզբունքային մոտեցում ունի, որ այս հարցում հանկարծ արդար դատական ակտ չլինի։ Մենք եռակի սկզբունքային ենք, վերաքննիչ դատարանն այսպիսի որոշում կայացրեց, մենք էլ կդիմենք Վճռաբեկ դատարան և այլ ատյաններ»,-ասաց Մելիքյանը։

Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ (լուսանկար)
3407:30
«Գիտի՝ որ թրաշվել է, իրեն չենք ճանաչում». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
9803:12
«Փոքր մարդու սինդրոմը». Դերենիկ Մալխասյան
9802:06
«Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար». Մհեր Հակոբյան
10601:06
Մեսրոպ Մանուկյանը հերքել է Հ1-ի հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի հայտարարությունը (տեսանյութ)
12800:30
Չաթբոթերի հետ զրույցները կարող են օգտագործվել՝ որպես ապացույց դատարանում
25700:12
Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է Meta-ի անձնակազմը զգալիորեն կրճատելու ծրագրից
168Երեկ, 23:24
«Երևանի՝ այս տարվա ամենաուժգին ամպրոպը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
98Երեկ, 23:00