«Հանձնված հողերի տերերի հետ անձամբ է սակարկում գումարի չափը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կիրանցում փոխհատուցումից հրաժարվածները 11-ից դարձել են 7
Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրից վկայական ունեցող ընդհանուր թվով 58 տների, հողերի համար պետական բյուջեից տրվել են դրամական փոխհատուցումներ։ Հայտնի չէ, թե պետբյուջեի ո՞ր հոդվածներից, ի՞նչ սկզբունքով են հատկացվել այդ գումարները, որոշվել գումարների չափերը, դա արվել է կառավարության գաղտնի որոշմամբ։ Այդ գործով զբաղվում է Տավուշի մարզպետարանը՝ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ով հանձնված հողերի տերերի հետ անձամբ է սակարկում հատկացվելիք գումարների չափերը։ Մինչդեռ այդ հողերը ոչ միայն Կիրանցի բնակիչներին են պատկանում, այլ՝ ՀՀ-ին, որի «հպարտ քաղաքացիների»՝ 3 միլիոն վարչապետերի կարծիքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հարցրել, հաշվի չի առել։ Ազատամարտոմ զոհված հարազատներ ունեցող Կիրանցի 11 ընտանիքներ համաձայն չլինելով հերոսների արյունով պաշտպանված հողերի հանձնմանը՝ հրաժարվել են դրամական փոխհատուցումից։ Կիրանցից տեղեկացա, որ նրանց թիվը նվազել, հասել է 7-ի»։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
4803:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
5501:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
7900:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
14400:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
91Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
101Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
107Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 17:24