Ուկրաինայի ռազմավարական քաղաքներից մեկը շրջապատման վտանգի տակ է

Դոնեցկի մարզի հարավում գտնվող Վուհլեդար քաղաքը պաշտպանող ուկրաինական ստորաբաժանումների վիճակը գնալով բարդանում է։ Ռուսական առաջխաղացող ստորաբաժանումները շրջանցում են քաղաքը հարավ-արևմուտքից և հյուսիս-արևելքից և արդեն այն կիսաշրջանի մեջ են առել՝ լրջորեն սպառնալով նյութատեխնիկական ապահովմանը, ասվում է BBC-ի հրապարակման մեջ։
Ուկրաինայի զինված ուժերի 72-րդ բրիգադը, որը երկու տարի պաշտպանում է Վուհլեդար, ուժասպառ է և գտնվում է շրջապատման վտանգի տակ, և նրան ոչ մի օգնություն կամ փոխարինող չկա, մեջբերում է Forbes-ի վերլուծաբան Դեյվիդ Էքսը։
«Ուկրաինական զինված ուժերը միաժամանակ հարձակվում են Կուրսկի վրա և պաշտպանվում են արևելքում և հարավում։ Պաշտպանական գիծը շատ երկար է ձգված: Իսկ բանակի կազմավորման 14 նոր բրիգադները ժամանակակից տեխնիկայի սուր պակաս են զգում»,- գրում է փորձագետը։
Ռազմական փորձագետ, Ուկրաինայի գլխավոր շտաբի նախկին ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնևը նույնպես խոսում է Վուհլեդարի ուղղությամբ սպառնալից իրավիճակի մասին։ «Ամեն ինչ չէ, որ կապված է այն բանի հետ, որ հակառակորդն ունի գերազանց ուժեր և միջոցներ։ Իրենց զգացնել են տալիս նաև պաշտպանական գործողության կազմակերպման սխալ հաշվարկները»,- ասել է Սելեզնևը։
Վուհլեդարը ռազմավարական մեծ նշանակություն ունի։ Այն գտնվում է բլրի վրա և երկու ճակատների միացման տեղում՝ Արևելյան Դոնեցկի մարզի և Հարավային Զապորոժիեի: Քաղաքից 18 կմ դեպի արևելք կան երկաթուղային ուղիներ, որոնցով ռուսական բանակը կարող է զորքեր և տեխնիկա տեղափոխել Դոնեցկ-Վոլնովախա գծով և ավելի հարավ:
Այնուամենայնիվ, քանի դեռ Վուհլեդարը մնում է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, նրանց թնդանոթային հրետանին ի վիճակի է թիրախային հարձակումներ իրականացնել այս կարևոր մայրուղու վրա։
Ռուսական զորքերն Ուկրաինա ներխուժման հենց սկզբից փորձել են գրավել Վուհլեդարը, գրում է BBC-ի լրագրողը։ 2022 թվականի աշնանը նրանց հաջողվեց գրավել հարավում գտնվող Պավլովկա գյուղը, սակայն քաղաքի վրա հարձակվելու բոլոր հետագա փորձերն ավարտվեցին անհաջողությամբ։ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հունիսը ռուսական բանակն այնտեղ իրականացրել է առնվազն չորս խոշոր հարձակողական գործողություններ՝ առանց հաջողության և հսկայական կորուստներով։ Սակայն այժմ Դոնբասի այլ ուղղություններով ռուսական զորքերի դանդաղ առաջխաղացումը սկսում է իր ազդեցությունը թողնել, և Ուկրաինայի զինված ուժերը գնալով դժվարանում են պաշտպանել իրենց ընդլայնվող թևերը:
Ապրիլին Նովոմիխայլովկայի անկումից հետո ռուսական ստորաբաժանումները սկսեցին շրջանցել Վուհլեդարը հյուսիս-արևելքից։ Հաջողությունը զգալով՝ նրանք մեծացրել են ճնշումը նաև հարավից և հարավ-արևմուտքից:
Իրավիճակը կրիտիկական է, ասում է ուկրաինացի կամավոր և բլոգեր Սերգեյ Ստեռնենկոն։ Նրա կարծիքով, «ամենաբարձր մակարդակներում այնքան էլ չեն հասկանում, թե ինչ օպերատիվ իրավիճակ է այժմ»։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
6403:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
8801:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
166Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
107Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
107Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
117Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
190Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
186Երեկ, 21:31