«ՍԴ-ն փորձում է քողարկել այն զիջումները, որոնք, հնարավոր է, առաջիկայում ներկայացվեն Հայաստանին». Արծվիկ Մինասյան

«ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ իր որոշմամբ փորձել է խեղաթյուրել և մոլորության մեջ դնել հանրությանը, փորձել է արհեստական հակասություն ձևակերպել Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության միջև։ ՍԴ-ն փորձում է քողարկել այն զիջումները, որոնք առաջիկայում հնարավոր է ներկայացվեն ՀՀ-ին՝ խաղաղության պայմանագրի կամ այլ փաստաթղթի անվան տակ»,- լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը, համաձայն վերլուծությունների, սեպտեմբերի 26-ի ՍԴՈ-1749 որոշմամբ հրաժարվել է Անկախության հռչակագրում ամրագրված մի շարք սկզբունքներից: Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրել էր․ «ՍԴ-ն ուղղակի ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն այլևս վերացնում է Հռչակագրի նախաբանում ամրագրված «հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» դրույթի վերաբերյալ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հարցի լուծման համար հետագա քննության անհրաժեշտությունը»։

«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
2502:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
4801:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
6300:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
6500:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
59Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
66Երեկ, 23:24
«Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան»․ Գագիկ Համբարյան
64Երեկ, 23:12
«ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր»․ Հայկ Դեմոյան
71Երեկ, 22:54