«ՍԴ այս որոշումը տարբեր պատճառներով «արդարացրեց» բոլորի սպասումները»․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։
Իշխանության համար՝ որովհետև ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
Ընդդիմության համար՝ որովհետև հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ՝ առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
Հասարակության սպասումներն էլ «արդարացան»։ Պարզապես որովհետև…. հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունը՝ ապացույցներից մեկն է»:

«Մնում է, որ ընդդիմությունը դառնա մեկ ուժ․ միայն այդպես կարող է արդյունավետ պայքարել»․ Արսեն Նիկողոսյան
2220:00
«ՍԴ-ն չոր թաշկինակ է բաժանում, որ ուրախության արտասուքը սրբեք»․ Արթուր Գևորգյան
2819:54
«ԵՊՀ-ի «վերնախավը» հակադումանյանական հիստերիայի մեջ է»․ Կարեն Հեքիմյան
3619:30
«ՍԴ այս որոշումը տարբեր պատճառներով «արդարացրեց» բոլորի սպասումները»․ Արփինե Հովհաննիսյան
6219:18
«ՍԴ այս որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
5719:00
«Հետագայում ԿԸՀ-ն որոշ ընտրատեղամասերում ուղղակի անվավեր է ճանաչելու ընտրությունների արդյունքները»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
4918:48
«Որոշ ժամանակ հետո կպարզվի՝ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
5718:36
Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը (տեսանյութ)
6318:06