Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան

«Ցանկացած երկրից կախվածությունը համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»․ Արա Պողոսյան
42
Այսօր, 17:48

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կայացած պետությունները, որոնք ձգտում են ինքնիշխանության ամրապնդման, փորձում են կառուցել ինքնաբավ տնտեսական համակարգ, դիվերսիֆիկացված լոգիստիկ համակարգ և կախվածությունների թուլացման։
Իսկ Հայաստանին մղում են փոխկապակցվածության Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ընդ որում՝ դա անում կամ խրախուսում են նրանք, ովքեր դիրքավորվել են որպես Հայաստանի բարեկամներ...
Ես ցանկացած փոխկապակցվածության դեմ եմ, ու ցանկացած փոխկապակցվածություն համարում եմ Հայաստանի ինքնիշխանության դեմ քայլ։
Ռուսաստանից կախվածությունն էլ համարում եմ վտանգավոր, նկատի ունեմ՝ ցանկացած ձևի կախվածություն համարում եմ Հայաստանի համար ինքնիշխանության դեմ քայլ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան