Շաբաթ, 04 հուլիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները»․ Լևոն Ազիզյան

«Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները»․ Լևոն Ազիզյան
53
Այսօր, 22:30

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները․ ամբողջ երկրում չեղարկվում են շքերթներ, համերգներ և հրավառություններ,
Վաշինգթոնում ժամանակավորապես փակվել էր Ազգային մոլում (National Mall) անցկացվող Great American State Fair տոնավաճառը, որը նախատեսված էր դառնալու երկրի 250-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներից մեկը։ Օդի ջերմաստիճանն այնտեղ հասել էր +38°C-ի։
Ավելի ուշ կազմակերպիչները չեղարկել են նաև ԱՄՆ մայրաքաղաքում ավանդաբար անցկացվող Անկախության օրվա շքերթը։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ջերմային ինդեքսը (Heat Index), որը հաշվի է առնում օդի ջերմաստիճանի և խոնավության համակցված ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կարող է հասնել +46°C-ի՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ առողջության համար»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան