«ԵՊՀ-ի «վերնախավը» հակադումանյանական հիստերիայի մեջ է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵՊՀ-ն հակադումանյանական հիստերիայի մե՞ջ է:
Բուհում անհանգիստ են: Այս տարի լրանում է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի պաշտոնավարման ժամկետը: ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, Հ.Հ-ի մերձավոր շրջապատը փորձում է կանխել ռեկտորի պաշտոնում այլ թեկնածուների առաջադրումը: Շրջապատի տեղեկություններով, ԵՊՀ ռեկտորի պաշտոնին է հավակնում ԿԳՄՍ նախկին նախարար, պրոֆեսոր Վահրամ Դումանյանը: Ըստ այդմ, շրջապատն «անհաշտ» պայքար է ծավալել Դումանյանի դեմ:
Իսկ ինչպե՞ս կամ ի՞նչ գործիքակազմով է ընթանում «պայքարը» և ովքե՞ր են դրա առաջամարտիկները:
Միանգամից նշեմ, որ «պայքարն» ընթանում է Ղուկասյան Վարդանի (Դոգ-ի) գործիքակազմով և, նույնիսկ՝ բառապաշարով: Ամենատարածվածը՝ «Դումանյանն ի՞նչ խ...ռս է» արտահայտությունն է: Ինչքան էլ զարմանալի թվա «պայքարի» առաջամարտիկներից մեկը Հ.Հ-ի մտերիմ, զինակից, Արևեալագիտության ֆակուլտետի դեկան, օրվա իշխանությանը «հզոր» ընդդիմադիր Մելքոնյան Ռուբենն է: Ասում են, որ վերջինիս Վահրամ Դումանյանի նկատմամբ «հակակրանքը» տարիների պատմություն ունի: Ուրեմն, չլինելով գիտությունների դոկտոր, Մելքոնյանը շատ արագ ստանում է պրոֆեսորի կոչում: Վերջինս դոկտորական թեզը պաշտպանում է միայն 2019 թվականի դեկտեմբերի վերջին օրերին, իսկ ԲՈԿ-ն այն հաստատում է «կայծակնային» արագությամբ՝ 2020 թվականի մարտին: Դրանից ընդամենը մի քանի օր անց պետք է սկսվեր ԵՊՀ ռեկտորի թեկնածուների առաջադրումը: Առաջադրման համար պահանջներից մեկը՝ գիտությունների դոկտորի աստիճանի առկայությունն էր: Այնժամանակյա քաջատեղյակ աղբյուրները պնդում էին, որ ԲՈԿ-ի ղեկավար Գոգյան Սմբատի «կայծակնային» գործելակերպը Մելքոնյան Ռուբենի դոկտորականի հարցում ուղղված էր ԿԳՄՍ այնժամանակյա նախարար Հարությունյան Արայիկի դեմ: Իսկ թե այս ամենի հետ ի՞նչ կապ ունի Վահրամ Դումանյանը, անհայտ է, սակայն ԵՊՀ-ում ենթադրում են, որ վերջինիս նկատմամբ Մելքոնյանի «հակակրանքը» ձևավորվել է հենց այդ ընթացքում:
Ինչևէ: ԵՊՀ-ի «վերնախավը» հակադումանյանական հիստերիայի մեջ է: Աշնանն առաջադրումներն են: Հետևեք իրադարձությունների զարգացմանը և տեղեկացված եղեք»:

Նոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից (տեսանյութ)
213:54
«Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել»․ Վահան Բաբայան
1713:36
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը
3113:24
Փաշինյանը Բիշքեկում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ (տեսանյութ)
2313:18
Գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ՝ 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
6113:12
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բիշքեկում (տեսանյութ)
4313:06
Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
4612:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առիթով
5212:42